News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Beeline-ը Հայաստանում միանում է #70հազարշնորհակալություն գլոբալ թվային ակցիային`նվիրված Հաղթանակի 70-ամյակին:

Ակցիայի շրջանակում գործարկվել է spasibo.beeline.am հատուկ կայքը, որտեղ բոլոր ցանկացողները կարող են հայտնել «Շնորհակալություն»` սեղմելով համապատասխան կոճակը, նաեւ կիսվել իրենց շնորհակալական խոսքերով սոցիալական ցանցերում #70հազարշնորհակալություն հեշթեգով:

«Ուրախ ենք, որ թվային տեխնոլոգիաների օգնությամբ կկարողանանք բոլոր ցանկացողներին հնարավորություն ընձեռել իրենց շնորհակալական խոսքը հայտնելու այն մարդկանց, ում շնորհիվ մեր մեծ Հաղթանակն իրականություն դարձավ: Վստահ եմ, որ #70հազարշնորհակալություն թվային ակցիան Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունների ընթացքում կներգրավի հասարակության լայն խմբերի, եւ հատկապես երիտասարությանը` միաժամանակ դառնալով հաճելի նվեր մեր վետերանների համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

spasibo.beeline.am կայքում տեղադրված է ինտերակտիվ հաշվիչ, որը ցույց է տալիս ակցիային միացած եւ «Շնորհակալություն» հայտնած մարդկանց թիվը: Մինչեւ մայիսի 10-ը հաշվիչն իրական ժամանակում լազերային արտացոլման միջոցով կցուցադրվի Մոսկվայում Beeline-ի Գլխամասային գրասենյակի շենքի պատին, եւ բոլոր ցանկացողները կկարողանան հետեւել վետերաններին շնորհակալություն հայտնած մարդկանց աճող թվին։

Նշենք, որ Beeline-ը նաեւ անցկացնում է «Մեր հաղթանակների պատմությունները» խորագրով մրցույթ` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին եւ Շուշիի ազատագրման 23-ամյակին: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել Հայրենական Մեծ պատերազմի կամ Արցախյան ազատամարտի տարիներին տեղի ունեցած պատմություն` կապված հարազատ կամ ծանոթ մարդկանց հետ: «Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթի պայմաններին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ