News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի միջոցառումներին։

Թուրքական Hurriyet-ը՝ վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրներին, գրել է, թե ՌԴ նախագահը 1,5 ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել էր մայիսի 9-ին մասնակցել Մոսկվայում կազմակերպվելիք հաղթանակի միջոցառումներին։ Սակայն Անկարայից բացասական պատասխան են տվել Մոսկվային՝ շեշտելով, որ Թուրքիան Մոսկվայի միջոցառումներին ներկա կլինի դեսպանի մակարդակով։

Նշենք, որ ապրիլի 15-ին Մոսկվա այցելած Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը պնդել էր, թե Էրդողանն ամեն ինչ կանի, որ այցելի Մոսկվա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ