News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները շրջադարձային երեւույթ էին ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ համաշխարհային պատմության մեջ։ Այս մասին մայիսի 5-ին ԵՊՄՀ-ում հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ, Նյու Յորքի Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Միհրանյանը։

Նրա խոսքով՝ այսօր Հայոց ցեղասպանության հարցում լուրջ փոփոխություններ են եղել։ «Եթե ոչ վաղ անցյալում Հայոց ցեղասպանության մասին գրում եւ խոսում էին որպես «մոռացված ցեղասպանության», եթե մինչ հիմա հրեաների կողմից կար այսպես կոչված «ցեղասպանության մենաշնորհ» ապա այսօր դա արդեն այդպես չէ»,- ասաց Միհրանյանը։

Նա նշեց, որ Վատիկանում Հռոմի Պապի պատարագից, Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունից եւ ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների՝ Հայաստան կատարած այցից հետո այդ թեման տեղափոխվել է միջազգային մակարդակ եւ դարձել համաշխարհային նշանակության քաղաքական ծնդիր։

Միհրանյանը նաեւ շեշտեց, որ թուրքական հասարակության մեջ հետաքրքիր փոփոխություններ են եղել։

«Բառացի 10-15 տարի է անցել, ինչ Թուրքիայում ոչ միայն բացահայտորեն օգտագործում են ցեղասպանություն եզրը, այլ տարբեր հանրահավաքներ են կազմակերպում, իսկ քաղաքական եւ մշակութային գործիչները հարցազրույցներ են տալիս, ֆիլմեր են նկարահանում, գրքեր են գրում։ Թուրքերի 20 տոկոսը պատրաստ է ընդունել, որ ցեղասպանություն եղել է»,- նշեց Միհրանյանը։

Անդրադառնալով այդ հարցում ԱՄՆ դիրքորոշմանը՝ քաղաքագետը ցավով նշեց, որ այս տարի ԱՄՆ-ում հայկական լոբբին չի կարողացել ապահովել Երեւանում ապրիլի 24-ին ամերիկյան ներկայության անհրաժեշտ մակարդակը։ Միհրանյանի կարծիքով՝ Սպիտակ տունը այդ հարցում բավականաչափ իմաստուն չի գործել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ