News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը մեկնաբանել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանի հասցեին ներկայացրած կեղծ մեղադրանքներն ու դատավճիռը։

Ինչպե՞ս կմեկնաբանեք ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը։

Արսեն Բաղդասարյանի հանդեպ դատական գործընթացի կեղծիքն ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանում միջազգային մարդասիրական իրավունքների ոտնահարումների տրամաբանությանը։ Այդ երկրում գերության մեջ գտնվողներին սպանելը, զինծառայողներին քարոզչական նպատակներով օգտագործելը եւ նրանց դեմ կեղծ քրեական գործեր սարքելը վաղուց արդեն սովորական պրակտիկա է դարձել։

Ադրբեջանի կողմից մարդասիրական միջազգային իրավունքների նորմերի կոպիտ խախտումը մարտահրավեր է ողջ միջազգային հանրությանը։ Ժնեւի բոլոր կոնվենցիաների առաջին հոդվածի  համաձայն՝ պայմանավորվող կողմերը պարտավորվում են ցանկացած պարագայում պահպանել եւ ստիպել պահպանել Կոնվենցիան։

Այս կապակցությամբ մենք վստահ ենք, որ միջազգային հանրությունը պետք է օգտագործի Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու բոլոր միջոցները, որպեսզի ադրբեջանական իշխանությունները լիովին պահպանենռազմագերիների եւ պատանդների հետ վարվելակերպի մասին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։

Ադրբեջանական կողմը պնդում է, թե Արսեն Բաղդասարյանը ԼՂՀ ՊԲ զինծառայող է եւ հրաման է ստացել անցնել շփման գծի ադրբեջանական կողմն ու ականապատե խրամատները։

Ձերբակալման պահին Արսեն Բաղդասարյանը հեռացված էր ծառայությունից՝ զորամասի պարբերական ինքնակամ լքման համար եւ եղել է քաղաքացիական հագուստով։ Ի դեպ, նրա մոտ հրազենի բացակայության փաստը հաստատում է ադրբեջանակն կողմը։ Ադրբեջանական կողմի մեղադրանքները՝ առաջադրված Արսեն Բաղդասարյանի դեմ, ոչ միայն անհիմն են, այլեւ հակասում են ողջամիտ տրամաբանությանը։

Անգամ եթե ի գիտություն ընդունենք ադրբեջանական կողմի վարկածը, թե Արսեն Բաղդասարյանը եղել է ծառայության մեջ, Ադրբեջանի իշխանությունների գործողությունները հակասում են միջազգային հումանիտար իրավունքին, որը արգելում է զնծառայողների հետապնդումը ռազմական գործողություններին մասնակցելու ամար, եթե նրանք ռազմական հանցագործություններ չեն կատարել։ Միջազգային հումանիտար իրավունքում ամագրված է, որ զինծառայողներին գերեւարումից հետո պետք է տրվի ռազմագերու կարգավիճակ եւ իմունիտետ՝ անպիսի գործողությունների համար քրեական հետապնդումից, որոնք չեն խախտել օրենքներն ու պատերազմի ավանդույթները։

Նշենք, որ ակնհայ սարքված գործի շրջանակներում Բաղդասարյանը մեղադրվում է  դիվերսիա իրականացնելու մեջ։ Արսեն Բաղդասարյանի գործը միջազգային հումանիտար իրավունքի խախտման ցայտուն օրինակ է, մեկուկես ամիս նրա մոտ չէին թողնում Կարմիր խաչի ներկակացուցիչները։ Բաղդասարյանը գերեւարվել է 2014թ. դեկտեմբերի 26-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ