News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

NASA-ն հաստատել է 2030-ական թվականներին Մարս տիեզերագնաց ուղարկելու մտադրությունը: Դեպի Մարս մարդու ուղեւորության նախապատրաստման հարցերին նվիրված միջազգային համաժողովի ժամանակ այս մասին հաղորդել է ԱՄՆ տիեզերական գործակալության տնօրեն Չարլզ Բոլդենը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, համաժողովը նախաձեռնել են Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանն ու ԱՄՆ խոշորագույն տիեզերական ընկերությունները: Բոլդենի խոսքով, Մարսն ԱՄՆ-ի համար կարեւորագույն նշանակություն ունի:

«Այն, ինչ մենք կիմանանք Կարմիր մոլորակի մասին, կարող է մեզ շատ բան պատմել Երկրի պատմության եւ ապագայի մասին: Մարսի հետազոտությունը մեզ կօգնի նաեւ բացահայտել Երկրից դուրս կյանքի գոյության գաղտնիքը»,- ասել է Բոլդենը:

Նա նաեւ հավելել է, որ 2020 թվականին ծրագրվում է Mars 2020 նոր մարսագնաց կառուցել: «Այն կօգնի մեզ նախապատրաստվել Մարսի առաքելությանը»,- ամփոփել է NASA-ի ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ