News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնական Իոկոգամա քաղաքում լացող երեխաների «Նակի Սումո» փառատոն է անցկացվել: Ավանդույթի համաձայն, սումոյի մարզիկները փոքրիկներին ստիպում են գոռալ եւ լաց լինել՝ չար ոգիներին վախեցնելու համար:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, արարողակարգն այսպիսին է. երկուական մարզիկները երեխաների հետ դեմ-դիմաց կանգնում են դատավորի առջեւ: Ազդանշանից հետո նրանք երեխաներին վեր են բարձրացնում եւ սկսում են գոռալ ու բարկացնել նրանց:

Հաղթող է ճանաչվում նա, ում առաջինն է հաջողվում երեխային ստիպել լաց լինել: Եթե երեխաները միաժամանակ են սկսում լաց լինել, հաղթում է նա, ում ձեռքի երեխան ավելի բարձր է գոռում:

Առանձնահատուկ հանգիստ երեխաների համար դատավորները սարսափելի դիմակ ունեն:

Այս ավանդույթը գոյություն ունի ավելի քան 400 տարի: Ճապոնացիները հավատում են, որ որքան բարձր է լաց լինում երեխան, այնքան ավելի հաջողակ կլինի մեծ տարիքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ