Չինական Անխոյ գավառի բնակիչը, որը 14 օր շարունակ World of Warcraft խաղալուց հետո ուշագնաց է եղել, դեպքի վայր ժամանած բժիշկներին խնդրել է իրեն հանգիստ թողնել:
Ինտերնետ-սրճարանում 2 շաբաթ անցկացնելու ընթացքում Սյամոու ազգանունով 21-ամյա երիտասարդը գրեթե չի հեռացել համակարգչից, միայն երբեմն դուրս է եկել՝ ծխելու: AnhuiNews-ի հաղորդմամբ, երիտասարդը հազվադեպ է սնվել եւ հրաժարվել է ցնցուղ ընդունել:
Խաղասրահի աշխատակցուհու խոսքով, մայիսի 3-ին Սյամոուն գնալ խանութ՝ ուտելիք գնելու: «Նա չէր կարողանում ինքնուրույն ոտքի վրա մնալ, ես նրան օգնեցի: Նրանից սարսափելի հոտ էր փչում»,- պատմել է կինը:
Ըստ Lenta-ի, սրճարանից դուրս գալով՝ երիտասարդն ուշագնաց է եղել: «Ինձ հանգիստ թողեք եւ միացրեք համակարգիչը»,- ժամանած բժիշկներին հայտարարել է Սյամոուն: