News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի ավտոմոբիլային տրանսպորտի նախարար Նիտին Հադքարին բանջարեղեն աճեցնելու համար որպես պարարտանյութ հաճախ սեփական մեզն է օգտագործում: Lenta.ru-ն, վկայակոչելով Bloomberg-ին, գրում է, որ այդ մասին հայտարարել է անձամբ նախարարը:

Հադքարին պարզաբանել է, որ խոսքը միայն մեզի մասին է: Նախարարը խնդրել է իրեն ճիշտ հասկանալ եւ ընդգծել, որ դա արել է միայն փորձի համար:

Հնդիկ պաշտոնյան նշել է, որ մեզի մեջ կան նյութեր, օրինակ՝ ազոտ, որոնք նպաստում են բույսերի աճին: Իր փորձի մասին 57-ամյա նախարարը պատմել է երաշտի դեմ պայքարի մեթոդներին նվիրված սեմինարի ժամանակ:

Bloomberg-ը հավելում է, որ The Economic Times-ի տեղեկությունների համաձայն, նախարարն իր աճեցրած բանջարեղենը հաճախ ուղարկել է հարեւանուհուն՝ նախկին վարչապետ եւ երկրի խոշորագույն կուսակցություններից մեկի՝ Հնդկական ազգային կոնգրեսի ղեկավար Ռաջիվ Գանդիի այրի Սոնյա Գանդիին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ