News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հարավում մարտի 24-ին կործանված A320 օդանավի երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցը փորձել է վթարի օրը ցած իջեցնել Դյուսելդորֆից Բարսելոն չվերթ իրականացնող մեկ այլ օդանավը, հայտնում է Bild-ը։

Պարբերականը նշում է, որ չորեքշաբթի կհրապարակվի ավիավթարի հետաքննության նախնական հաշվետվությունը։ Նրանում նշված է լինելու, որ Լուբիցը փորձել է իջեցնել օդանավը, ինչը տեխնիկական առումով հիմնավորված չի եղել, գրում է ՏԱՍՍ-ը։

Բարսելոն-Դյուսելդորֆ չվերթն իրականացնող Germanwings ավիաընկերության օդանավը կործանել էր մարտի 24-ին Ֆրանսիական Ալպերում: Օդանավում գտնվող բոլոր 150 ուղեւորները զոհվել են:

Լուբիցին կասկածում են ինքնաթիռը դիտավորյալ կործանելու մեջ: Փակվելով օդաչուների խցիկում՝ նա ներս չի թողել առաջին օդաչուին եւ օդանավը ցած է իջեցրել: Հայտնի է, որ նա հոգեբանի մոտ հաշվառման տակ էր գտնվում եւ վթարից քիչ առաջ բաժանվել էր ընկերուհուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ