News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը 20 մլն դոլարի պարգեւ է խոստանում նրանց, որոնք տեղեկատվություն կհաղորդեն «Իսլամական պետություն» խմբավորման 4 առաջնորդների, այդ թվում վրաստանցի Թարհան Բատիրաշվիլիի մասին:

ԱՄՆ պետքարտուղարության տեղեկատվության համաձայն, Վաշինգթոնը պատրաստ է 7 մլն դոլար վճարել Իրաքում «ԻՊ»-ի առաջնորդ Աբդ Ռահման Մուստաֆա Քադուլիի մասին տեղեկատվության համար, 5 մլն դոլար՝ վրացի նախկին զինծառայող Թարհան Բատիրաշվիլիի (հայտնի է որպես Ումար աշ-Շիշանի) մասին տեղեկատվության համար, որը գործում է Սիրիայի հյուսիսում, եւս 5 մլն դոլար՝ «ԻՊ»-ի «մամուլի քարտուղար» Աբու Մուհամադ Ադնանիի մասին տեղեկությունների համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Եվս 3 մլն դոլար ԱՄՆ-ը պատրաստ է վճարել Թարիք բեն Թահարու բեն Ֆալիհու Ավանի Խարզիի մասին տեղեկատվության համար, ով գլխավորում է գրոհայինների խմբավորումը թուրք-սիրական սահմանին:

Ավելի վաղ Թարհան Բատիրաշվիլին եւ եւս 11 անձ ներառվել էին ԱՄՆ պատժամիջոցների «սեւ ցուցակում»՝ կապված ահաբեկչությանն առնչություն ունենալու հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ