«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները 5-աստղանի հյուրանոց են բացել Իրաքի Մոսուլ քաղաքում՝ իրենց հրամանատարների համար, հաղորդում է PressTV-ն:
Ninawa International Hotel հյուրանոցը փակվել էր նախորդ տարի, երբ այդ տարածքն անցել էր գրոհայինների վերահսկողության տակ: Հյուրանոցն ունի 11 հարկ եւ 262 համար, ինչպես նաեւ թենիսի կորտեր, լողավազան, արմավենիներով այգի եւ տեսարան դեպի Տիգրիս գետ, հաղորդում է Gazeta-ն:
Հյուրանոցի արտաքին ու ներքին ողջ հարդարանքը ոչնչացվել էր, իսկ բարերն ու դահլիճները՝ ավերվել: Հյուրանոցը վերանվանվել է Waritheen, ինչն արաբերենից թարգմանաբար նշանակում է «ժառանգորդներ»: