News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում իրավապահները ձերբակալել են մի ադրբեջանցու, ով սպանել է երիտասարդ մի աղջկա: Այս մասին հաղորդում է Донецк.proUA.com-ը:

Պարզվել է, որ այդ օրը երիտասարդ աղջիկը մնացել է տանը, որպեսզի հետեւի իրենց տանը շինարարական աշխատանքներ իրականացնող ադրբեջանցուն, մինչեւ ծնողները կգան: Աղջկա հայրը ֆինանսների բացակայության պատճառով խնդրել է հետաձգել գումարի վճարումը, շինարարն էլ մտածել է, թե իրեն ուզում են խաբել եւ պատանդ է վերցրել երիտասարդ աղջկան: Ադրբեջանցին կապել է աղջկան ու թաքցրել կողաշենքում, հետո վախենալով, որ իրեն կարող են քրեական պատասխանատվության ենթարկել, խոհանոցի դանակով մի քանի անգամ հարվածել է նրան ու սպանել: Հետո մարմնից է կապել մի քանի աղյուս ու նետել հենց առանձնատան տարածքում գտնվող ջրհորը:

Դրանից հետո, շինարարը վերադարձել է տուն ու սպասել աղջկա ծնողներին: Երբ նրանք վերադարձել են, ադրբեջանցին պատանդ է վերցրել նրանց կրտսեր որդուն, ապա նաեւ տան բոլոր մյուս անդամներին: Քանի որ անհրաժեշտ գումարը նրանք չեն ունեցել, նա կապել է բոլորին եւ գնացել իր մոր ընկերուհու տուն եւ պարտ վերցրել 700 գրիվեն:

Փողն ստանալուց հետո չարագործը որոշել է վերադառնալ ու սպանոլ տան բոլոր անդմաներին, որպեսզի սրբի հանցագործության հետքերը: Կանգ առնելով քաղաքի ց դուս, նա մեքենայից դուրս է քաշել իր պարտապանին եւ սկսել է հարվածել ձեռքի տակ ընկած առարկաներով` աղյուսով, դանակով, պտուտակահանով: Այդ ընթացքում մեքենայից կարողացել են դուրս պրծնել եւ փախչել կինն ու որդին: Դրանից վախենալով, հանցագործը փախել է` գողացված մեքենայով:

Այդ ադրբեջանցին եղել է 53-ամյա ադրբեջանցի քաղաքացի, ով 2006-ից աշխատում է Ուկրաինայում: Հարցաքննության ժամանակ նա իրեն հանգիստ է պահել եւ չի հերքել իր մեղքը: Կատարածը բացատրել է նրանով, որ վախեցել է պատասխանատվությունից: Հետագայում պարզվել է, որ ադրբեջանցի հետախուզման մեջ է Ադրբեջանում, որտեղ սպանություն է կատարել: Ներկայումս նրա դեմ մի քանի հոդվածներով քրեական գործ է հարուցված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան մտադիր է ավելացնել հանցագործ ներգաղթյալների արտաքսումների թիվը
Հարցն ուսումնասիրելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով...
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 60 կգ կոկաինով բանանի խմբաքանակ է հայտնաբերվել. Baza
Նշվում է, որ կոնտեյների ստացողը Կրասնոյարսկից ընկերություն է...
«Վերջին շիշը ընկերոջս տանն է». Գյումրեցին գողացած խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները գողության...
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Արդեն տեղեկացվել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի…
Սևբերետավորները ուժի կիրառմամբ գյուղացիներին բերման ենթարկելուց հետո ուրախ ողջագուրվում են
Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես են Կիրանցում...
Երևանի Զատիկյանի անվան դպրոցում 13-ամյա աշակերտուհին միջոցառման ժամանակ հանկարծամահ է եղել
Դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ բեմում 13-ամյա աշակերտուհին վայր է ընկել և մահացել...
Ամենաշատ