News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ տարածքում կա «Իսլամական պետություն» խմբավորման 71 գրոհային։ Այս մասին գրում է New York Daily News-ը՝ վկայակոչելով JustPasteIt կայքում ենթադրաբար խմբավորման ներկայացուցիչների կողմից տեղակայված ուղերձը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 3-ին ԱՄՆ Թեքսաս նահանգում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների ցուցահանդեսի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով կրակ բացած 2 տղամարդիկ սպանվել էին։ Ավելի ուշ ԻՊ-ն իր վրա էր վերցրել կատարվածի պատասխանատվությունը, փոխանցում է Gazeta-ն։

Թերթը նշում է, որ սպառնալիքներով ուղերձը հասցեագրված է ցուցահանդեսի կազմակերպիչ, բլոգեր Պամելա Գելլերին։ Նույն այդ ուղերձում ասվում է, որ ԻՊ-ը ԱՄՆ 15 տարբեր նահանգներում ունի 71 վերապատրաստված զինվոր։ Ահաբեկիչները, սակայն, նշել են հինգ նահանգի անուն՝ Վիրջինիա, Մերիլենդ, Իլինոյս, Միչիգան եւ Քալիֆորնիա։

Այս պահին դեռ հայտնի չէ, իրականում այս ուղերձի հեղինակները ԻՊ գրոհայիններն են, թե գրառումը կատարել են նրանց համախոհները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ