News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի  նոր կառավարությունը վարչապետ Թեմիր Սարիեւի գլխավորությամբ մայիսի 6-ին հանրապետությանը եւ ժողովրդին հավատարմության երդում է տվել։

Ղրղզստանի խորհրդարանը անցյալ շաբաթ ձայների մեծամասնությամբ վստահության քվե էր հայտնել վարչապետի պաշտոնում Սարիեւի նշանակմանը։ Ղրղզստանը խորհրդարանական հանրապետություն է, որտեղ կառավարության կազմն ու կառուցվածքը վարչապետի առաջարկով հաստատում է խորհրդարանը։ Շաբաթ օրը երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաւեը նախորդ վարչապետի հրաժարականից հետո նոր կառավարություն նշանակելու մասին հրաման էր ստորագրել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նոր կառավարության աշխատանքային ժամկետը սահմանափակված է 6 ամսով։ Հոկտեմբերին երկրում կկայանան խորհրդարանի նոր գումարման ընտրություններ, որի պատճառով կառավարությունը կցրվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ