News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Դուբայում պլանավորում են 2017թ. առաջին կեսին արեւի էներգիայով աշխատող հյուրանոց բացել։ Այս մասին տեղեկացնում է The National պարբերականը։

Համաձայն Դուբայի էներգետիկ ռազմավարության՝ 2030թ. էներգիայի վերականգնվող աղբյուրները, այդ թվում՝ արեւային էներգիայի աղբյուրները, կազմելու են էլեկտրագեներացման 5 տոկոսը։

170 համար ունեցող հյուրանոցը կկառուցվի Դուբայի նոր բնակելի թաղամասում, որը պլանավորվում է կառուցել առավելագույնս էկոլոգիապես մաքուր, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նախագծի էներգետիկ մարտկոցների հզորությունը կազմում է 10 ՄՎտ։ Բոլոր արեւային վահանակները միացված են լինելու քաղաքային ցանցին։ Արդյունքում այդ թաղամասում էլեկտրաէներգիայի վարձը միջին գնից 25-30 տոկոսով էժան կլինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ