News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպում է ամենամյա մրցույթ-ցուցահանդես «Տարվա նախագիծ եւ կառույց-2015» խորագրով:

Մրցույթ-ցուցահանդեսի նպատակն է` մրցույթին նախորդող տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված լավագույն կառույցների կամ նախագծային առաջարկների բացահայտումը՝ բնագավառի զարգացումն ապահովող նորարարական մոտեցումների եւ գաղափարների ներառմամբ։ Մրցույթ-ցուցահանդեսին կարող են մասնակցել անհատ ճարտարապետներ, հեղինակային խմբեր եւ նախագծային կազմակերպություններ։

 Մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված աշխատանքների ուսումնասիրությունից եւ գնահատումից հետո որոշվելու են հաղթող-մրցանակակիրները, իսկ գլխավոր մրցանակի արժանացած աշխատանքի հեղինակ մասնակցին կամ մասնակիցներին տրվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալ:

 Տեղեկացնենք, որ մրցույթ-ցուցահանդեսը կանցկացվի 2015 թվականի դեկտեմբերի 5-ից 15-ը` ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2015 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ աշխատանքների ընդունման վերջնաժամկետը` 2015 թվականի նոյեմբերի 20-ը։

Տպել
Ամենաշատ