News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելառուսի խորհրդարանը մայիսի 6-ին հավանություն է տվել ձրիակերների մասին նախագահի դեկրետին։ Փաստաթուղթը ներկայացնելիս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը նշել է, որ դեկրետի նպատակներից մեկը աշխատանքային գործունեության օրինականացումն է։ «Խոսքը նրա մասին չէ, որ բյուջեն հարստանա, այլ որպեսզի քաղաքացին մասնակցի պետական ծախսերի ֆինանսավորմանը»,- ասել է նա։

Համաձայն այդ դեկրետի՝ Բելառուսի քաղաքացիները, ինչպես նաեւ այդ երկրում մշտական հիմունքներով բնակվող անձինք, որոնք չեն մասնակցում պետական ծախսերի ֆինանսավորմանը կամ մասնակցում են տարեկան 183 օրացույցային օրից պակաս, պետք է պետական բյուջե մուծեն մոտ 240 դոլար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը նշել է, որ դեկրետը ժամանակավոր բնույթ է կրում։ «Հենց որ կգործի միասնական տեղեկատվական համակարգը, եւ կլինեն էլեկտրոնային քարտեր, դեկրետը կկասեցվի»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ