Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված կողոպուտի 1 եւ մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերը բացահայտվել են։
Բացահայտվել է գողության` 9, խարդախության եւ մաքսանենգության` 4-ական, յուրացման 2 եւ համակարգչային հանցագործության 1 դեպք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 եւ խարդախության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: