Մայիսի 5-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել 23-ամյա Կարլեն Կ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա գիշերելով Վերգինե Զ.-ի տանը՝ խոհանոցի դարակից գողացել է նրա բջջային հեռախոսը եւ գումար:
Նախապատրաստվում են նյութեր: