News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մայիսի 6-ին ՀՀ ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության օդադեսանտային փրկարարական ջոկատի անդամները կատարեցին հերթական ուսումնական թռիչքները: Գործնական պարապմունքը տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի օդանավակայանի տարածքում:

Օդադեսանտային ջոկատի անդամները մինչև թռիչքը մասնակցել են տեսական պարապմունքների, որոնք նպատակ ունեին կատարելագործելու անկարգելի (պարաշյուտ) կառավարման տեսական գիտելիքները, ինչը կարևոր է գործնական թռիչքների որակն ապահովելու համար: Օդադեսանտային ջոկատի այս խմբի 24 անդամներից 3-ը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են, իսկ 16-ն առաջին անգամ էին ուսումնական թռիչք իրականացնում:

Ջոկատի անդամների նախաթռիչքային ուսուցումը, ինչպես նաև հրահանգավորումն իրականացվել է ՊՆ գնդապետ Թևոս և կապիտան Քրիստինա Իլիկչյանների գլխավորությամբ:

Բուժզննում անցնելուց հետո ջոկատի անդամները նստեցին ուղղաթիռ և գետնից մոտ 800 մետր բարձրության հասնելուց հետո սկսեցին ուսումնական պլանով նախատեսված թռիչքները:

Փրկարար ծառայության օդադեսանտայինները հաջողությամբ կատարեցին ուսումնական պլանով իրենց առջև դրված խնդիրները: Թռիչքների միջոցով գործնական պարապմունքները նպատակ ունեն շարունակաբար կատարելագործել փրկարարների հմտությունները` անմատչելի վայրերում երկնքից օգնության հասնելու գործողություններն ավելի կազմակերպված և արագ իրականացնելու համար:

Հրամանատարական դիտակետից թռիչքների ընթացքին հետևում էին ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Արսեն Արշակյանը, վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը և ՀՆՓԱԻԿ պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Գալստյանը: Արդյունքների ամփոփումը ևս մեկ անգամ փաստեց, որ ՓԾ օդադեսանտային ջոկատի անդամները հարկ եղած ժամանակ պատրաստ են անհրաժեշտ օգնություն ապահովել նաև երկնքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ