News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Օրերս Ռուսաստանի Դաշնության Նովոկուզնեցկ քաղաքում հայտնաբերվել ու ձերբակալվել է արդեն 20 տարի ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվող Գեորգի Սաֆարյանը:

Դեպքը, որի համար նա հետախուզվում էր, տեղի էր ունեցել 1995 թվականի հունվարի 26-ին: Նախապես հանցավոր համաձայնության գալով, չորս ընկեր գնացել էին Մայրաքաղաքի Կոմիտասի պողոտա: Այստեղ բնակվում էր Իրանի Իսլամական Հանրապետության ազգությամբ հայ մի քաղաքացի` Հայկ Աբրահամյանը, որի հետ ընկերները մտերմություն էին հաստատել դեռեւս 94 թվականին: Տեղեկացել էին, որ Իրանից վերադարձել է մեծ գումարով եւ նպատակ ունի ասֆալտի գործարան կառուցել:

Երեկոյան ութն անց կեսին ընկերներից մեկը մնում է շենքի մոտ, մյուս երեքը մտնում են տուն: Հայկի բաժակում գարեջրին խառնած թույն կար. հենց այդպես էին որոշել սպանել: Բայց գյուղինստիտուտի ուսանող Գեորգի Սաֆարյանի բերած թույնը միայն քնեցրել էր Հայկին: Տղաները գործի էին դրել պահեստային տարբերակը` երկուսը բռնել էին Հայկին, իսկ Գեորգին, իր հետ բերած մետաղալարով խեղդամահ էր արել նրան: Տնից հափշտակելով միայն թանկարժեք իրեր` հանցախումբը հեռացել էր:

Հանցագործությունը բացահայտվել էր օրեր անց, գործին առնչվող երկու հոգի հենց նույն թվականին արդեն կանգնել են դատարանի առաջ, երրորդը` հայտնաբերվել ու դատապարտվել է 1997 թվականին, իսկ Գեորգի Սաֆարյանի հետախուզական գործը, ըստ բնակության վայրի, հանձնարարվել էր ոստիկանության Նոր Նորքի բաժնին:

Նույն` 95 թվականի մայիսի 30-ին նրա նկատմամբ հայտարարվել էր միջպետական, իսկ 99 թվականի նոյեմբերի 30-ին` միջազգային հետախուզում: Եվ ահա, 2014 թվականի հունվարին Նոր Նորքի քրեական հետախույզները ստանում են օպերատիվ տեղեկություն, որ Գեորգի Սաֆարյանն ուրիշի անվան տակ բնակություն է հաստատել Ռուսաստանի Դաշնության Նովոկուզնեցկ քաղաքում: Հայաստանում ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով հարցում է ուղարկվում Նովոկուզնեցկի ոստիկանություն: Նովոկուզնեցկից ստացվում են Արմեն Առաքելյան տվյալներով անձի լուսանկարներն ու մատնահետքերը, եւ գործի է անցնում Հայաստանի ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունը: Կատարված նույնականացումները կասկածի տեղ չէին թողնում:

Ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության եւ ավազակային հարձակման մեղադրանքներով 20 տարի հետախուզման մեջ գտնվող Գեորգի Սաֆարյանը ձերբակալվում է: Այժմ ձեռնարկվում են միջոցառումներ նրա էքստրադիցիայի հարցը լուծելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ