News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «73-ամյա գործարար տիկնոջ՝ Գոհար Ենոքյանի ձերբակալության շուրջ նոր ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս: Մամուլում արդեն իսկ գրվել է, որ նա գումարային չմարված հաշիվներ է ունեցել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի հետ: Ենոքյանը հսկայական գումար է վերցրել նրանից, բայց չի վերադարձրել:

«Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Ենոքյանը Յուվեցի Կարոյից այդ գումարը վերցրել է Գագիկ Ծառուկյանին ունեցած մեծ պարտքը փակելու համար: Սակայն նրան դրա մասին չի ասել: Իսկ երբ Գոհար Ենոքյանը չի վերադարձրել պարտքը, Յուվեցի Կարոն սկսել է տարբեր միջոցներով պահանջել այդ գումարը, ճնշումներ է բանեցրել, սպառնացել է կուսակից տիկնոջը:

Չդիմանալով ճնշումներին՝ Ենոքյանը ճնշումների մասին պատմել է Ծառուկյանին եւ օգնություն խնդրել: Վերջինս էլ զանգահարել է Յուվեցի Կարոյին, ասել, որ այդ գումարով Ենոքյանն իր պարտքն է փակել եւ հրահանգել է «փակել թեման» ու տիկնոջը հանգիստ թողնել:

Դրանով էլ պայմանավորված՝ Աղվան Հովսեփյանի դատախազության տարիներին՝ 2011-ին, Յուվեցի Կարոյի բողոքների հիման վրա հարուցված քրեական գործերը որոշակի պայմանավորվածությունների արդյունքում կարճվում են, եւ թեման իսկապես փակվում է:

Սակայն վերջերս գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հետ ունեցած տարաձայնությունների համատեքստում փորփրել է արխիվները, վերանայել գործերը, գտել է, որ դրանք պատշաճ քննության չեն ենթարկվել, եւ ուղարկել է նոր քննության: Ինչն էլ պատճառ է դարձել այս նոր սկանդալի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ