Պակիստանի հյուսիս-արեւմուտքում դպրոցում ֆուտբոլային խաղի ժամանակ մահապարտները հարձակվել են դպրոցի վրա, որի հետեւանքով երկու մարդ է սպանվել:
Երկու մահապարտները փորձել են խաղի ժամանակ մտնել դաշտ, սակայն անվտանգության աշխատակիցները փակել են նրանց ճանապարհը եւ կրակ բացել: Այդուհանդերձ, նրանց հաջողվել է գործի գցել պայթուցիկ սարքը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հարձակումը տեղի է ունեցել Փեշեվար քաղաքից ոչ հեռու գտնվող բնակավայրում, որտեղ նախորդ տարի գրոհայինների հարձակման հետեւանքով 140 դպրոցական էր զոհվել: