News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի փորձագետ Վահագն Գեւորգյանը նորմալ է վերաբերում, որ ՀՀԿ-ն որոշել է իրեն սատարել Աբովյանի ընտրություններում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահագն Գեւորգյանը:

Հարցին, թե ՀՀԿ-ի սատարումով ավելի հեշտ կլինի ընտրություններում հաղթելը. նա նշեց հետեւյալը. «Իհարկե, Աբովյանում կան նաեւ Հանրապետական կուսակցության անդամներ»:

Վահագն Գեւորգյանը հրաժարվեց պատասխանել այլ հարցերի: Նա նշեց, որ մինչեւ ընտրությունների ավարտը որոշել է հարցազրույց չտալ: Դիտարկմանը, թե ով է ձեզ հուշել այդպես վարվել՝ Խաչիկ Գալստյանը, ով, ըստ շրջանառվող տեղեկությունների, պետք է լինի նրա խոսնակը, ապագա թեկնածուն ասաց, որ «Խաչիկն իմ ընկերն է, դա իր որոշումն է»:

Նշենք, որ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանին նշանակել են Կոտայքի մարզպետ: Հունիսի 7-ին, կկայանան ընտրություններ Աբովյան քաղաքում: Առաջադրումները սկսվելու են մայիսի 13-17, իսկ թեկնածուների գրանցումը կկատարվի մայիսի 17-19-ը: Հանրապետականը որոշել է ընտրություններին սատարել Վահագն Գեւորգյանին, ով, ի դեպ, հայտնի է որեպս Ծառուկյանի օգնական եւ նրա թեկնածու: Նրա հիմնական մրցակիցը համարվում է ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը՝ Պալաչը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ