News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պարսից ծոցում պարտքերը չվճարելու համար ձերբակալված ամերիկյան բեռնատար  նավը ազատ են արձակել, գրում է IRNA-ն։ Այն մասին, թե արդյոք նավի սեփականատերը վճարել է 10 մլն դոլար կազմող պարտքը, ոչինչ չի հաղորդվում։

Դանիական ընկերության Maersk Tigris նավի ձերբակալման մասին հայտնի էր դարձել ապրիլի 28-ին։ Նավը ԱՄՆ-ի հետ ասոցացված, սակայն նրա կազմի մեջ չմտնող Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկում էր Հորմուի նեղուցով

Ի սկզբանե հաղորդվում էր, որ բեռնատար  նավը ձերբակալվել է Իրանի տարածքային ջրեր ներխուժելու համար, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ Maersk Tigris-ի ձերբակալումն իրականացվել է 15-ամյա վաղեմության պարտքերը չմարելու հիման վրա։

Տախտակամածի վրա եղել է տարբեր ազգությունների 34 մարդ, գրում է Lenta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ