News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարության շենքի դիմաց հավաքված «Նաիրիտ» ՓԲԸ ներկա եւ նախկին աշխատակիցները, այսօր` մայիսի 7-ին, որոշում կայացրին մայիսի 14-ին կառավարության շենքի դիմաց երկօրյա նստացույց սկսել: NEWS.am-ի հետ զրույցում «Նաիրիտ» գործարանի մամուլի նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը նշեց, որ գործարանի աշխատակիցները նստացույցով պահանջելու են հնարավորինս կարճ ժամկետում վճարել 18-24  ամսվա աշխատավարձերի պարտքը.

«Մենք այլևս չեն կարող սպասել, թե 2 ամիսը կամ 3 ամիսը մեկ մեզ երբ են մեկ ամսվա աշխատավարձ տալու: Մայիսի 14-ին ժամը 11-ին նաիրիտցիներով այս շենքի դիմաց երկօրյա նստացույց ենք անելու, այստեղ ենք մնալու և տուն չենք գնալու  մինչև մայիսի 16-ի առավոտ» ,-ասաց Հարությունյանը:

Նշենք, որ նաիրիտցիները պահանջում են սահմանել իրենց աշխատավարձերի մարման հստակ ժամանակացույց:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24  ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ