Կոտայքի մարզի Քաղսի գյուղում տարեց կնոջը կախված են գտել: NEWS.am-ի տեղեկություններով՝ 87-ամյա Ծիրան Գրիգորյանին մայիսի 7-ին, ժամը 08.00-ի սահմաններում հայտնաբերել են տան բակում գտնվող գոմի դռան դիմացի ծածկի փայտից պոլիէթիլենային պարանով կախված վիճակում:
Նախնական տեղեկություններով տեղի ունեցածն ինքնասպանություն է: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: