News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Սաքսոնիա Անհալթ դաշնային հողի մայրաքաղաք  Մագդեբուրգում մեկնարկել են հայկական մշակույթի օրեր։ Միջոցառումների շրջանակներում կցուցադրվեն ֆիլմեր, զեկույցներ, ցուցահանդեսներ, կկայանան համերգներ, որոնք հնարավորություն կտան գերմանացի հանդիսատեսին առավել մոտիկից ծանոթանալ հարավկովկասյան պետության մշակույթին, տեղեկացնում է Սաքսոնիա Անհալթ դաշնային հողի մշակույթի նախարարությունը։ 

Մայիսի 8-ից հուլիսի 1-ը կկազմակերպվի մոտ 20 միջոցառում։ Այսօր Մագդեբուրգի մայր տաճարում հայկական մշակույթի օրերի բացման մեկնարկը կտա Գերմանիայի Սաքսոնիա Անհալթ դաշնային հողի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա նաեւ Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը։Իսկ  կիրակի օրը PEN գրական ակումբը, որն այս պահին Մագդեբուրգում է, Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հիշատակի երեկո կկազմակերպի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ