News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը


Հաղթանակի զբոսայգում այսօր հայ եւ ռուս զինծառայողների փոքրիկ քայլերթ է կայացել: Մեծ հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների տոնակատարություններին Երեւանում մասնակցել են Հայաստանի Ռազմաօդային ուժերի եւ Հարավային ռազմական շրջանի ավիացիան (ֆոտոռեպորտաժ):

Անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկների խոնարհելու էին եկել Ազգային ժողովի, կառավարության, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ:

Շուրջ 15 միավոր ավիացիոն տեխնիկա, այդ թվում՝ Հայաստանի Ռազմաօդային ուժերի Մի-8 ուղղաթիռներ եւ Սու-25 ինքնաթիռներ, ինչպես նաեւ Հարավային ռազմական շրջանի «Էրեբունի» ռուսական ավիացիոն բազայի չորրորդ սերնդի ժամանակակից ՄիԳ-29 կործանիչներ ցուցադրական թռիչք են իրականացրել:

Հանդիսավոր միջոցառումներ են կայանալու Հայաստանի բոլոր մարզերում: Տոնակատարությունը կավարտվի հրավառությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ