News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

«Հայաստանի իշխանությունները պետք է ծանրութեթեւ անեն՝ այսպիսի երկար ժամանակահատվածով որեւէ արձանագրություն ստորագրելուց առաջ»,- անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ պայմանագրում կատարվող  փոփոխություններին՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  ասաց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: Նա նշեց, որ իրեն ավելի շատ մտահոգում է վերջին շրջանում Ռուսաստանի իշխանությունների կեցվածքն ու կոնկրետ գործողությունները, մասնավորապես՝ «այն որ, Ռուսաստանի նախագահը ստորագրեց մի հայտարարության տակ, որում ԼՂ վերահսկողության տակ գտնվող տարածքները համարվում են «օկուպացված»:

Այն, որ ՌԴ նախագահը Թուրքիայում ասաց, որ ԼՂ-ի շուրջ բանակցությունների մասին տեղյակ է պահելու իր թուրք գործընկերոջը՝ այն դեպքում, երբ Թուրքիան ընդգծված կողմնակալ մոտեցում ունի ԼՂ հարցի վերաբերյալ: Այն, որ ՌԴ-ի ԱԳՆ-ն, փաստորեն, չհերքեց Ադրբեջանին ռազմավարական նշանակության հակահրթիռային պաշտպանության համակարգեր վաճառելու փաստը: Ինչպես նաեւ այն, որ Ռուսաստանի նախագահը Հայաստան է այցելելու այլ մակարդակով՝ ՀԱՊԿ շրջանակներում, ինչը նշանակում է, որ այդ այցելությունը վերածվելու է մի  լղոզված միջոցառման: Մինչդեռ սեպտեմբերին Բաքու ակնկալվող այցը կարծես թե երկկողմ բնույթ է կրելու»:  
Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ հիշատակված փաստերը խիստ մտահոգիչ են, եւ այս ֆոնի վրա ստորագրվելիք արձանագրությունը «դիսոնանս» է առաջացնում:

Ինչ վերաբերում է պայմանագրում նախատեսվող այն փոփոխությանը, ըստ որի՝ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանը Ռուսաստանի Դաշնության շահերից բխող գործառույթներից բացի, հայկական զորամիավորումների հետ համատեղ պետք է պաշտպանի նաեւ Հայաստանի անվտանգությունը, այդ կապակցությամբ ՀԱԿ ներկայացուցիչն ասաց. «Եթե պատերազմական գործողությունները սկսվեն ԼՂ-ի վերահսկողության տարածքներում, ապա, նկատի ունենալով պատերազմ վարելու ժամանակակից պայմաններն ու մեթոդները, ինձ համար դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս պետք է ապահովվի Հայաստանի անվտանգությունը համապարփակ կերպով»,-տարակուսեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են արձանագրություն ստորագրել, որի համաձայն Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայումը երկարաձգվելու է առնվազն 49 տարով: Փաստաթուղթը նախագծային փուլում է եւ դրա վերջնական տեքստը կներկայացվի առաջիկայում տեղի ունենալիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ