News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն աշխատում է մեկ՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցման նախագծի վրա: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը։

«Մենք աշխատում ենք մեկ նախագծի վրա, եւ, կախված քաղաքական կոնսուլտացիաների բնույթից, քաղաքական ուժերի առաջարկություններից, հնարավոր են նաեւ որոշակի մոդիֆիկացիաներ նախագծում: Չեմ բացառում, որ մեկ նախագծի մեջ լինեն նաեւ տարբեր այլընտրանքներ: Չնայած դրա հավանականությունը շատ քիչ եմ համարում, որովհետեւ մասնագիտական առումով Սահմանադրական հանձնաժողովը, կարծում եմ, վերջնական մասնագիտական եզրահանգում է կատարել ի օգուտ խորհրդարանական համակարգի», - փոխանցեց Պողոսյանը:

Ի դեպ, ավելի վաղ իշխող Հանրապետականը չէր բացառել, որ Ազգային ժողովի քննարկմանը կարող է ներկայացվել սահմանադրական բարեփոխումների երկու փաթեթ՝ նաեւ կառավարման գործող կիսանախագահական համակարգը կատարելագործող:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Սահմանադրության փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ առաջարկություններ է ստացել քաղաքական 14 ուժերից։

Մայիսի 8-ին կայացած աշխատանքային նիստում հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրել էր, որ Սահմանադրության առաջին 3 գլուխներն արդեն պատրաստ են, եւ մայիսի 15-ին հանձնաժողովը կքննարկի կառավարման համակարգին վերաբերող բաժինները՝ Նախագահ, Ազգային ժողով, Կառավարություն:

Մայիսի 18-19-ին հայեցակարգը կքննարկվի Վենետիկի փորձագետների հետ, Փարիզում, իսկ ամսի 22-ին հանձնաժողովը հանդես կգա մամուլի ասուլիսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ