News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը սկսում է նոր, ավելի ակտիվ ռազմական քաղաքականություն իր հարավկովկասյան գործընկերոջ՝ Ադրբեջանի նկատմամբ, գրում է «Նեզավիսիմայա գազետայի» մեկնաբան Վլադիմիր Մուխինը՝ մեկնաբանելով վերջին տեղեկությունները, թե Մոսկվան պատրաստ է Բաքվին վաճառել C-300 «Ֆավորիտ» զենիթա-հրթիռային համալիրների երկու դիվիզիոն:

Պարբերականի տվյալներով, գործարքի հնարավորության փաստը հաստատվել է: Հայտնի է, որ Տվերի ռազմա-տիեզերական պաշտպանության ակադեմիայում արդեն մի քանի տարի ադրբեջանցի կուրսանտներ են սովորում, այդ թվում՝ ուսումնասիրում են C-300 համալիրները: Թերթը նշում է նաեւ, որ գործարքը միայն քննարկման փուլում է, սակայն սկզբունքային որոշումն արդեն ընդունվել է կառավարության կողմից:

Նշենք նաեւ, որ օգոստոսի 1-ին Բաքու է ժամանել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական աղբյուրները, ակնկալվում է, որ հանդիպումների ընթացքում նա քննարկելու է սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Ադրբեջան կատարելիք այցը: Առայժմ չի հաղորդվում՝ քննակվելու է արդյոք C-300-ների հարցը, թե ոչ:

Աշխարհաքաղաքական տեսանկյունից, ըստ թերթի, ղարաբաղյան պատերազմի վերսկսումը միանգամից կբարձրացնի նավթի գները։ Եվ Ռուսաստանը այս առումով նավթարդյուանհանման հարցում կարող է դառնալ գրեթե մոնոպոլիստ, իհարկե, ոչ երկար ժամանակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ