News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկի տնօրեն Կլաուդիա Կոստինը հետաքրքված է դպրոցներում «Շախմատ» առարկայի ներդրման փորձով: Այս մասին նա նշել է այսօր՝ մայիսի 14-ին, Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպման ժամանակ:

Նշենք, որ մայիսի 14-15-ը Երեւանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի եւ Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի տնօրեն Կլաուդիա Կոստինի հետ: Անդրադարձ է կատարվել Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կրթության որակ եւ համապատասխանություն» առաջին  եւ երկրորդ վարկային, ինչպես նաեւ «Հանրակրթության բարելավման ծրագրի նախապատրաստման» դրամաշնորհային եւ «Կրթության բարելավում» վարկային ծրագրերին:

Ողջունելով հյուրին` Արմեն Աշոտյանը նշել է, որ ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերից մեկն ավարտվել է, երկրորդը` մեկնարկել եւ անհրաժեշտ է հնարավորինս արագացնել վերջինիս ընթացքը, մասնավորապես, ավագ դպրոցների շինարարական աշխատանքների հետ կապված: Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել նաեւ ՀԲ-ի աջակցությամբ «Նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի կողմից Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում հիմնված կենտրոնների գործունեությունը` ընդգծելով, որ այն կոնկրետ ծրագիր է` իր գիտական բովանդակությամբ եւ մասնավոր հատվածի ներդրումների կարեւորության տեսանկյունից:

Համաշխարհային բանկի տնօրեն Կլաուդիա Կոստինը, բարձր գնահատելով գիտակրթական ոլորտում ձեւավորված համագործակցությունը, ընդգծել է, որ  հետաքրքված է հանրակրթական ուսումնական հաստատություններում «Շախմատ» առարկայի եւ 2015-2016 ուսումնական տարվանից հինգ առաջատար դպրոցներում փորձնական նոր ծրագրի` «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրման Հայաստանի փորձով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ