News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մայիսի 14-15-ը Երեւանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի եւ Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել ԵՄ կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնակատար Տիբոր Նավրաչիչի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը եւ անձամբ հանձնակատարին  աջակցության համար` գագաթաժողովի կազմակերպչական, ֆինանսական եւ մեթոդաբանական օգնության հարցերում (ֆոտոռեպորտաժ):

Արմեն Աշոտյանը, խոսելով Բոլոնյան գործընթացի մասին ընդհանրապես եւ երեւանյան գագաթաժողովի մասին մասնավորապես, բարձր է գնահատել կրթության եւ գիտության ոլորտում ընթացող ինտեգրացիոն գործընթացի ներկա զարգացումները: Նախարարի խոսքով` հակամարտող երկրների համար կրթությունը կարող է դառնալ շատ կարեւոր գործիք` տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացներում: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ հայ ուսանողների համար փակ սահմանների պայմաններում կրթությունը դառնում է ոչ մատչելի` այս համատեսքստում կարեւորելով կրթության միջազգայնացման խնդիրը:

Հանձնակատարն իր հերթին նշել է, որ անհրաժեշտ է արդիականացնել եվրոպական բարձրագույն կրթության տարածքը` ընդգծելով ուսանողների շարժունության եւ փոխանակման ծրագրերը: Նա հույս է հայտնել, որ Երեւանյան գագաթաժողովը կունենա վճռորոշ եւ պատմական նշանակություն` եվրոպական կրթական միասնական տարածքի ընդլայնման համար, նոր շունչ կհաղորդի ողջ տարածքում իրականացվող կրթական բարեփոխումերին: Հանձնակատարը նաեւ կարեւորել է հարեւանության գործընթացը` որպես կրթամշակութային կամուրջ հարեւան երկրների միջեւ:

Նախարարն անդրադարձել է Tempus եւ Erasmus + ծրագրերին եւ դրանցում ՀՀ բուհերի ներգրավման խնդիրներին, շեշտել երկկողմ հորիզոնական կապերի խորացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին կողմերը կարեւորել են Երեւանի կոմյունիկե եւ Բոլոնիայի 4-րդ քաղաքական ֆորումի հայտարարագրի ընդունումը եւ դրանց հետագա նշանակությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Ամենաշատ