News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կանադայի սենատը հաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը՝ եւս մեկ անգամ պաշտպանելով համար 44 որոշումը, որը առաջին անգամ հաստատվել էր 2002թ.։ Այս մասին գրում է հայ-կանադական Horizon Weekly պարբերականը։

«Պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Կանադան գործում է աշխարհում իր քարոզած սկզբունքներին համաձայն։ Ցանկացած երկիր, որը ցանկանում է ճնշել իր անցյալը, ցանկացած երկիր, որը չի առերեսվում իր անցյալին, լրջորեն ռիսկի տակ է դնում սեփական պատմության բեռից ձերբազատվելու հարցը»,- հայտարարել է սենատոր Թհան Հայ Նգոն։

Նա հավելել է, որ այդ ծանր հանցագործությունն անպատիժ է մնում, քանի դեռ Թուրքիան հրաժարվում է ճանաչել դա։ «Կանադայի Սենատը անտարբեր չէ Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացված գազանությունների հանդեպ։ Մենք պետք է նպաստենք արդարությանը, մարդու իրավունքներին, հանդուրժողականությանը, ազգերի խաղաղ գոյատեւմանը, քանի որ դա ճիշտ է։ Ինձ համար մեծ պատիվ է Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ելույթ ունենալ այս պալատի առջեւ եւ հաստատել 2002թ. համար 4 որոշմանը հավատարիմ մնալու մեր ցանկությունը»,- նշեց սենատորը։

Սենատի խոսնակ Լեո Հուսակոսը նշել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի կարեւորությունը՝ ողջունելով Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանին եւ նստաշրջանի բացմանը ներկա հայ համայնքի ներկայացուցիչներին։ Մյուս սենատորները միացել են իրենց գործընկերներին՝ հաստատելով մարդու իրավունքներին, միջազգային արդարադատությանը եւ խաղաղությանը հավատարիմ մնալու իրենց որոշումը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ