News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Չորս բրիտանուհիներին կարող են ճանաչել աշխարհի ամենատարեց քույրեր, գրում է The Daily Mail-ը:

Նրանց ընդհանուր տարիքը 391 տարի է: Նախորդ ռեկորդը կազմել է 386 տարի:

Վերջերս երկվորյակներ Ֆրիդա եւ Դորիս Լեթեմները քույրերի հետ նշել են իրենց 101-րդ տարեդարձը: Քույրերից Գլեդիս Քեմփը 96 տարեկան է, իսկ Ֆիլիս Ֆրենդը 93 տարեկան:

Ընդհանուր առմամբ բրիտանուհիներն ապրել են 19 վարչապետների եւ 4 միապետների օրոք: Նրանք նաեւ երկու համաշխարհային պատերազմ են տեսել, գրում է թերթը:

Քույրերն ունեն 11 երեխա, 12 թոռ, 5 ծոռ եւ երկու ծոռան զավակ, հաղորդում է Gazeta-ն:

Քույրերը հույս ունեն, որ իրենց ձեռքբերումը պաշտոնապես տեղ կգտնի Գինեսի ռեկորդների գրքում: Իրենց երկարակեցությունը նրանք բացատրում են բացառապես բրիտանական սնունդ օգտագործելով, ոչ թե գենետիկայով:

Պարբերականը նշում է, որ բրիտանուհիների ռեկորդը կարող էր ավելի մեծ լինել, եթե վերջերս մահացած չլիներին նրանց երկու քույրերը՝ 95-ամյա Էմին եւ 98-ամյա Մեյը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ