News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանը դժվար թե կարողանա դառնալ Մերձավոր Արեւելքից Եվրոպա նավթամթերքների տրանզիտի ճանապարհ։ Այս մասին մայիսի 15-ին՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությանը նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ, հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

«Այսպես, թե այնպես, ամենահարմար նավթային փոխադրամիջոցը ծովային ճանապարհն է։ Դա երկաթուղային փոխադրումներից, էլ չասած մեքենայով փոխադրելուց ավելի էժան է։ Այսուհանդերձ «Հյուսիս-Հարավ» մայրուղին կարող է տրանզիտ ապահովել մի շարք այլ ապրանքների համար։ Բնականաբար Հայաստանի տուրիստական նշանակությունը մեծանում է, թեպետ հիմա դժվար է ասել, թե որքանով, քանի որ շինարարությունը կավարտվի 2020թ.»,- ասաց Մելքոնյանը։

«Հյուսիս-Հարավ» քառագոտի մայրուղին կկրճատի Իրանից մինչեւ Վրաստանի սահման հասնելու ժամանակը, ինչպես նաեւ ներկայիս 556 կմ հեռավորությունը մինչեւ 500 կմ-ի՝ մի շարք լեռնային հատվածներ ուղղելու եւ ավելի ուղիղները կառուցելու հաշվին (Արարատ քաղաքից մինչեւ Սիսիանի մարզի Նորավան գյուղ՝ Վայոց ձորի մարզով, իսկ այդտեղից՝ մինչեւ Քաջարան քաղաք): Շինարարության ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 960 մլն դոլար, նախագծի հիմնական դոնորը Զարգացման ասիական բանկն է (շուրջ 500 մլն դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ