News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Փարիզյան սուրճ» սրճարանի նախկին սեփականատեր Վալերի Գործունյանի նախկին ամուսինը՝ Վազգեն Ասատրյանը Մարզահամերգային համալիրի տնօրենն է: Մեր տեղեկություններով՝ տեւական ժամանակ է՝ Վազգեն Ասատրյանը ղեկավարում է մարզահամերգային համալիրը: Նա բաս-կիթառահար է, ծնվել է 1958թ. սեպտեմբերի 22-ին, Երեւանում:  Նվագել է «Հայհամերգ», «Էրեբունի», 1979թ-ից` «Արմինա», «Երեւան», Ա.Բաբաջանյանի խմբերում` որպես բաս-կիթառահար, եղել է Երեւանի Մարզահամերգային համալիրի գլխավոր հնչյունային ռեժիսորը: Այդ տարիներին ջազմեն Լեւոն Մալխասյանի հետ կազմակերպել է մի քանի ջազ փառատոներ, նվագել է երեւանյան ռեստորաններում, ակումբներում: 1985թ-ից սովորել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: 1989թ. եղել է «Յուրմալա 89» միջազգային երաժշտական մրցույթի ծրագրի տնօրենը, որի ժամանակ աշխատել է Մոսկվայի «Սոյուզկոնցերտ» միավորումում: 1994-97թթ եղել է ՀՀ ՊՆ արտաքին տնտեսական կապերի վարչության պետի տեղակալը: Նա 1995-2007թթ ղեկավարել է «Փարիզյան սուրճ» ընկերությունը:

Հիշեցնենք, որ մարզահամերգային համալիրը մարտունեցի եղբայրներ՝ Բորիս, Հակոբ, Մուրադ, Հովհաննես Մուրադյանների ԲԱՄՕ ընկերությանն էր պատկանում: Երբ ընկերությունը սկսեց սկսեց թերանալ վարկային վճարումների հարցում, պետությունը համալիրը վերցրեց «ԲԱՄՕ»-ի ձեռքից պարտքի դիմաց: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը մի քանի անգամ անգամ աճուրդի հանվելուց եւ գնորդ չգտնելուց հետո օգոստոսի 21-ի Կառավարության որոշմամբ հանձնվել է Պաշտպանության նախարարությանը:

Տպել
Ամենաշատ