Եվրամիության երկրները առաջարկում են «Արեւելյան գործընկերության» անդամ հետխորհրդային երկրների նկատմամբ ազատականացնել վիզային քաղաքականությունը։ Այս մասին մայիսի 15-ին լրագրողներին հայտարարել է Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը։
«Եկող շաբաթ կայանալիք Ռիգայի գագաթնաժողովին խոսքը վերաբերելու է գագաթնաժողովին մասնակցող 6 հետխորհրդային երկրների հետ ԵՄ համակողմանի համագործակցության ընդլայնմանը»,- փոխանցում է Լայչիկի խոսքը «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա մասնակցում էր Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտգործնախարարների եւ Արեւելյան գործընկերության անդամ (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Բելառուս, Ուկրաինա) գործընկերների հանդիպմանը։
Բրատիսլավայում կայացած հանդիպմանը մասնակցել է նաեւ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին, հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը եւ Լատվիայի, Շվեդիայի եւ Ռումինիայի արտգործնախարարները։