News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է ARTEZIANICA ընկերության սեփականատեր Նիկոլայ Կաղինյանի հետ հարցազրույցը, որտեղ գործարարը անդրադարձել է ապրանքանիշի ստեղծման պատմությանը, նրա փիլիսոփայությանը եւ ձկան արտադրության գործընթացին։ Բացի այդ, գործարարը պատմել է գործընկերների հետ ունեցած հարաբերությունների մասին, եւ թե որտեղից է Հայաստանում հայտնվում սեւ խավիարը։

Բարի օր, Նիկոլա՛յ։ Պատմե՛ք մեզ Ձեր ձեռնարկության գործունեության մասին։ Որքա՞ն ժամանակ եք Դուք շուկայում։

Բարի օր։ Մեր ընկերությունը հիմնադրվել է ռուս ներդրողների կողմից եւ արդեն 10 տարուց ավել է հաջողությամբ աշխատում է Հայաստանի եւ Ռուսաստանի ձկան արտադրության շուկայում։

Վերջին մեկ տարվա ընթացքում ռուսական կապիտալի միջոցով մենք մեծացրել ենք արտադրական հզորությունը, նոր աշխատատեղեր ենք ստեղծել, նորացրել ենք սարքավորումները, էֆեկտիվ ժամանակակից տեխնոլոգիաներ եւ կորպորատիվ մշակույթի նոր տարրեր ենք կիրառում, ինչը հնարավորություն է տալիս մեզ Հայաստանում դառնալ ձուկ արտահանողների հուսալի գործընկերը։

2014թ. ընկերության սեփականատերերը, համոզվելով, որ մենք կարող ենք հպարտանալ մեր արտադրանքի որակով եւ էկոլոգիական հատկանիշների գերազանցությամբ, ռազմավարական որոշում կայացրեցին Հայստանում ստեղծել նոր ապրանքանիշ եւ միջազգային շուկայում ներկայացնել made in Armenia նրբահամ արտադրանքը։

Մենք երկար եւ ջանասիրաբար աշխատում էինք նոր ապրանքանիշի անվանման մեջ ներդնելու մեր փիլիսոփայությունը եւ այն ամենը, ինչով հպարտանում ենք մենք եւ մեր ազգը։

Արդյունքում մեր ապրանքանիշը ստացավ ARTEZIANICA անվանումը։ Նրանում միահյուսված է ամեն բան՝ հաղթանակ, մշակույթ, Հայաստանի յուրահատուկ հարստությունը՝ մաքուր արտեզյան ջուրը, որում մենք բազմացնում ենք մեր ամենահամեղ ձկները։;

Ի՞նչ է արտադրում ARTEZIANICA-ն։

Հիմնադրման պահից մեր ընկերությունը կենտրոնացած է մեր հաճախորդների համար նրբահամ եւ օգտակար ձկնեղեն՝ իշխան եւ թառափ, բուծելու վրա։ Մենք արտադրում եւ մատակարարում ենք ինչպես թարմ սառեցված արտադրանք, այնպես էլ նրբախորտիկներ՝ պաշտետ, ապխտած ձուկ, թույլ աղ դրած նրբահամ ձուկ։ Ընդ որում, մենք պատրաստում ենք հատուկ մեզ համար մշակած տեխնոլոգիաներով՝ բացառապես սառեցված թառափից, դասական, դարերից եկող ավանդույթներով։ Ամեն ինչ միայն բնական է։

Եվ իհարկե, չենք կարող չասել, որ մեր հատուկ հպարտությունը սեւ եւ կարմիր խավիարն է։ Ինձ իհարկե միշտ մեծագույն հաճույք է պատճառում գործընկերներին բացատրել, որ, այո՛, սեւ խավիարը Հայաստանից է։ Ի միջի այլոց,  ինչ վերաբերում է խավիարին, մենք այս հարցում նույնպես բացառապես ավանդական մոտեցում ենք ցուցաբերում։ ARTEZIANICA  ձկնկիթի ամեն մի տարա պատրաստված է համաշխարհային չափանիշ համարվող ԽՍՀՄ ԳՈՍՏ-ի՝ best practice-ի պայմաններին համապատասխան։

-Պատմե՛ք Ձեր ապագա պլանների մասին։

Մենք սովորություն չունենք գոռոզանալ եւ պատմել արտադրության ուռճացված ծավալների մասին։ Մենք ամեն օր տքնաջան աշխատում ենք, խաղի  նոր կանոններ ենք ստեղծում, որոնք հիմնված են ազնվության եւ անկեղծության վրա։ Նոր տեխնոլոգիաներ ենք ստեղծում, կատարելագործում ենք սարքավորումները, եվրոպական արտադրության կեր ենք ներկրում, պրոֆեսիոնալ ձկնաբույծներ ենք ներգրավում, վերապատրաստում ենք աշխատակիցներին, պարբերաբար եւ բարեխղճորեն աշխատում ենք գործընկերների հետ, համալրում ենք երկրի բյուջեն եւ աշխատում ենք աշխարհում Հայաստանի նոր ընկալման ուղղությամբ։

Մենք սիրում ենք մեր գործը, ազնիվ եւ հարգալից վերաբերմունք ենք դրսեւորում մեր գործընկերների նկատմամբ, եւ դա տալիս է իր պտուղները։

Եթե անցյալ տարի մենք ամսական արտահանում էինք 100 տոննա ձուկ եւ ստանում  700 կգ սեւ խավիարի եւ 4 տոննա կարմիր խավիարի պատվեր, ապա այս տարի, չնայած անբարենպաստ տնտեսական պայմաններին, արժույթի տատանումներին եւ սպառման ծավաների պակասին, մենք փորձելու ենք մեծացնել ոչ միայն ձկան, այլ նաեւ ձկնկիթի ծավալները։

Մեր արտադրանքը արդեն դարձել է մանրածախ առեւտրով զբաղվող  առաջատար ռուսական ընկերությունների անբաժանելի մասը, որոնց թվում՝ «Մետրո», «X5 Ռիթեյլ գրուպ», «Գլոբուս Գուրմե», «Մագնիտ», «Լենտա», «Օ’քեյ» ընկերությունները։ Այս պահին մենք երկարաժամկետ գործընկերություն ենք հաստատում ամերիկյան եւ եվրոպական ընկերությունների հետ։ ARTEZIANICA  ապրանքանիշի տակ արտադրվող ապրանքը պետք է հասանելի լինի ողջ աշխարհում։

Որպես գործարար՝ Դուք որեւէ երազանք ունե՞ք։

Ես վստահ եմ, որ ոչ մի երկարաժամկետ եւ հաջողակ բիզնես առանց երազանքի չի կառուցվում։ Ընդ որում, մեծ ու գեղեցիկ, այնպիսի երազանք, որին պետք է հասնել երկար տարիներ, եւ որի մասին մտքերը գիշերները ալեկոծում են գիտակցությունդ։

Մեր ազգի պատմությունը 5 հազար տարվա վաղեմություն ունի։ Մենք հպարտանալու շատ պատճառներ ունենք։ Սակայն հիմնականում դրանք անցյալի հերոսություններ են։ Նման իրավիճակ է տիրում նաեւ հայկական ապրանքանիշերի պատմության մեջ։

Այսօր կան աշխարհահռչակ ապրանքանիշեր եւ միջազգային ընկերություններ, որոնց հիմնադիրներն ու ղեկավարները հայեր են։ Մենք անկասկած գիտենք նրանց եւ  հպարտանում ենք նրանով։ Սակայն դրանք բոլորը Հայաստանից դուրս են հիմնվել։ Հայաստանում արտադրվող միակ հայտնի ապրանքանիշը մեր կոնյակն է, եւ դա էլ մեկ դար առաջ է կայացել։ Անկախության վերականգնումից արդեն քառորդ դար է անցել, սակայն հայկական կոնյակը համաշխարհային «բրենդային» շուկայում դեռ միայնակ է։ Եվ իմ երազանքն է ստեղծել անկախ Հայաստանում հիմնադրված առաջին ապրանքանիշը, որը ճանաչելի կլինի ողջ աշխարհում։

Ամեն մեկը պետք է խելացի տնօրինի իր կարողությունը։ Եթե Ռուսաստանի սեւ ոսկին նավթն է, ապա մեր սեւ ոսկին թառափի խավիարն է, եւ ես երազում եմ, որ ARTEZIANICA-ն՝ որպես Հայաստանի սեւ ոսկի,  հասնի համաշխարհային ճանաչման եւ հարգանքի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ