News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հետազոտողները պերֆեկցիոնիստներին բաժանել են 3 տեսակի եւ բնութագրել են դրանցից յուրաքանչյուրը։ Պարզվել է, որ ամեն ինչում լավագույնը լինելու ձգտումը կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես մարդու, այնպես էլ նրան շրջապատող մարդկանց վրա։

Պարզվում է, որ բոլոր պերֆեկցիոնիստներին կարելի է բաժանել 3 տեսակի. ինքնակենտրոնացած՝ մարդիկ, որոնք իրենք իրենց հանդեպ բարձր պահանջներ են ներկայացնում եւ ձգտում են ամեն ինչում լավագույնը լինել բացառապես ինքնակատարելագործման համար։ Սոցիումի վրա կենտրոնացած պերֆեկցիոնիստներ՝ մարդիկ, որոնք փորձում են կատարյալ լինել իրենց շրջապատի համար եւ վերջապես պերֆեկցիոնիստներ, որոնք բարձր պահանջներ են ներկայացնում դիմացինին այլ ոչ թե իրենց, փոխանցում է Gazeta-ն։

Գիտնականները պարզել են, որ առաջին տեսակի պերֆեկցիոնիստները շփման մեջ ամենահաճելի մարդիկ են. նրանք մտածում են դիմացինի մասին, ուշադիր են քաղաքավարության կանոններին, միշտ պատրաստ են օգնել, լսել զրուցակցին։ Իսկ նրանք, ովքեր ձգտում են կատարյալ լինել շրջապատի համար, սովորաբար ցածր ինքնագնահատականով ինքնամփոփ մարդիկ են։ Իսկ 3-րդ տիպի պեֆեկցիոնիստները ավելի շուտ բացասական հույզեր են առաջացնում մարդկանց մոտ։ Նրանք տառապում են ինքնասիրահարվածությամբ եւ գոռոզությամբ եւ բավական ագրեսիվ հումոր ունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ