Արմավիրցի Էդուարդ Կուրղինյանը սամբոյի Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճել է Ռուսաստանի նախագահի Գավաթի խաղարկության հաղթողի տիտղոսը: Մոսկվայում կայացած մրցաշարի վճռական գոտեմարտում Կրասնոդարի երկրամասի ներկայացուցիչը հաղթել է բելառուս Անդրեյ Կազուսենկոյին:
90 կգ քաշային կարգի եզրափակիչում Կուրղինյանը հաղթել է 3:0 հաշվով, հաղորդում է yuga.ru-ն: