News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

2015թ. մշակույթի նախարարությունը նախորդ տարիների համար կրկնակի աշխատանք է կատարել։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

 «Հաշվի առնելով, որ այս տարի Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցն է, և մշակույթն այդ առումով կարևոր նշանակություն ունի, նախարարության աշխատանքի ծավալները կրկնապատկվեցին, կարելի է ասել՝ նաև եռապատկվեցին, և այդ ուղղությամբ ծրագրերը սկսել են իրականացվել դեռ անցած տարվա աշնանից»,-ասաց նա:

Նախարարը նշեց նաեւ, որ իրենք փորձում են կատարելագործել մշակութային դաշտը կարգավորող օրենսդրությունը:

«Մշակույթի նախարարության հիմքերի հիմքում օրենսդրական դաշտն է, եւ այսօր քննարկման են դրված թանգարանների, հուշարձանների մասին օրենքները, ինչպես նաև կինոյի մասին օրենքը՝ ՀՀ նախագահի հանձնարարությամբ»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ աշխատանքներ են տարվում նաեւ հայկական մշակութային ժառանգության էլեկտրոնային շտեմարաններ ստեղծելու ուղղությամբ:

«Երկրորդ կարևորագույն ուղղությունը հայկական մշակութային ժառանգության հնարավոր էլեկտրոնային շտեմարանների ստեղծումն է: Արդեն իրականացվել է հայկական հուշարձանների, գորգերի, թանգարանների էլեկտրոնային շտեմարանը, և թվայնացվել է 285 անուն պատմական մամուլ»,-ասաց նա:

Նախարարի խոսքով՝ նաեւ իրականացվում է  նոտաների թվայնացում, ինչը հիմնականում օպերային թատրոնում պահվող նոտաներին է վերաբերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ