News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՀՀ Կենտրոնական բանկի լրատվական ծառայությունից NEWS.am-ին որոշ պարզաբանումներ են ներկայացրել «Կենտրոնական բա՞նկն է սխալ տեղեկություններ հաղորդում, թե՞ առեւտրային բանկերը» լուրի կապակցությամբ, որում նշված էր այն հակասությունների մասին, որ առկա է բանկային համակարգի եկամուտների վերաբերյալ ԿԲ հրապարակման եւ առեւտրային բանկերի ֆինանսական հաշվետվությունների միջեւ։

Ըստ ԿԲ-ից ստացված պարզաբանման՝ այդ հակասություններն առաջանում են այն պատճառով, որ ԿԲ մեթոդաբանությունը եւ բացվածքը տարբերվում են այն մեթոդաբանությունից եւ բացվածքից, որ ներկայացնում են առեւտրային բանկերը։ Վերջիններիս հաշվետվությունները համապատասխանում են միջազգային ստանդարտներին, իսկ ԿԲ մեթոդաբանությունը հարմարեցված է վերահսկողության արդյունավետության պահանջներին։

NEWS.am-ը չի ողջունում նման մեթոդաբանական տարբերությունները, որի հետեւանքով ստեղծվում է տվյալների խառնաշփոթ, իսկ անկախ վերլուծաբանները լիարժեք վերլուծություններ կատարել չեն կարողանում։ Կարծում ենք՝ հասարակությունը, որի մի ստվար զանգված հանդիսանում են բանկերի հաճախորդներ՝ ավանդատուներ, վարկառուներ, փայատերեր, բանկային այլ ծառայությունների օգտատերեր, պետք է բանկային համակարգի մասին լիարժեք ու նույնական տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունենան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Ամենաշատ