Աջարիայում ջրահեղձվել է Թուրքիայի քաղաքացի Սելիմ Բաքըրջըն: Նա այն փորձագետների խմբում էր, որը զբաղվում էր Ճորոխ գետի խորության ստուգմամբ: Թուրք փորձագետները ժամանել էին Վրաստան՝ ստուգելու Ճորոխ գետը, որտեղ ամբարտակի շինարարություն է նախատեսվում:
Ինչպես հայտնել են նրա ընկերները, Բաքըրջըն հանկարծ ընկել է գետը, երբ աշխատում էին միասին: Դեպքի վայր հրավիրված փրկարարներն առայժմ չեն կարողացել գտնել դիակը, հաղորդում է ադրբեջանական Trend-ը: