News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Երևանի տոնավաճառների եւ գեղեցկության սրահների աշխատակիցները վերջին զանգին ընդառաջ բողոքում են հաճախորդների պակասից: NEWS.am-ի հետ զրույցում «Ֆիրդուս» տոնավաճառի աշխատակիցներից շատերն ասացին, որ անցած տարիների համեմատ, այս տարի թեւ իրենք բավական իջեցրել են ավարտական երեկոյի զգեստների գները, միեւնույն է, առեւտուրը դրանից չի աշխուժանում։ Շատերը խոստովանեցին, որ պատրաստվում են հանձնել տաղավարները և այլ աշխատանք փնտրել. «Մեր հաճախորդները հիմնականում վատ սոցիալական վիճակում գտնվողներն են, այստեղից են առևտուր անում, քանի որ մատչելի գներ են մեզ մոտ: Սակայն այս տարի անգամ վերջին զանգի առիթով ոչ մի բան չենք կարողանում վաճառել ամբողջ օրվա ընթացքում: Վարկերի տակ ենք, տաղավարների փողը չենք կարողանում վճարել և մեզանից շատերը պատրաստվում են տաղավարներն հանձնել ու հեռանալ»,-ասաց տոնավաճառի  աշխատակից Մարինան:

Շրջանավարտ դստեր համար ավարտական երեկոյի զգեստ գնող Վարդուհի Միրզաբեկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ զգեստի ու կոշիկների համար նախատեսել է 50.000 դրամ. «Ամեն ինչ անում ենք, որ երեխան չտխրի, գեղեցիկ լինի այդ օրը: Ինչքան էլ վատ վիճակում լինենք, փորձում ենք ամեն գնով գեղեցիկ զգեստ գնել և ուրախացնել մեր աղջկան»

Ի տարբերություն «Ֆիրդուսի», «Ռոսիա» տոնավաճառում, այս շաբաթ առեւտեւրը մի փոքր աշխուժացել է: Տոնավաճառի աշխատակիցներին ուրախացրել է այն, որ օրվա մեջ գոնե մի քանի գնորդ են ունենում։ «Այսօր լավ օր էր, արդեն 3 հատ վերջին զանգի զգեստ եմ վաճառել, բայց մնացած օրերին ընդհանրապես առևտուր չկար: Չեմ բողոքում, փառք Աստծու, այս մի շաբաթը գոնե հացի փող կարողանում եմ վաստակել»,-մեզ հետ զրույցում ասաց տոնավաճառի աշխատակիցներից մեկը:

Երևանի գեղեցկության սրահներում, իրավիճակը նույնն է: Մեզ հետ զրույցում գեղեցկության սրահներից շատերի տնօրեններն ու աշխատակիցները նշեցին, որ այս տարի վերջին զանգին ընդառաջ նախորդ տարիների հերթերը չկան: Ըստ նրանց` անցած տարիներին մայիսի կեսերից արդեն սրահներում ազատ տեղեր չէին լինում, վերջին զանգի օրն ու նախօրեի  բոլոր ժամերի համար նախօրոք շրջանավարտները հերթագրված էին լինում. «Մեզ մոտ վերջին զանգի կապակցությամբ մատչելի գներ են, չնայած դրան, շատ քիչ հաճախորդներ կան: Մարդիկ ծանր սոցիալական պայմաններում են ապրում, երևի գեղեցկության սրահներ այցելելու փող չունեն: Վերջին զանգի օրվա համար դիմահարդարման, մատնահարդարման ու վարսահարդարման համար շատ քիչ հաճախորդներ են գրանցվել, անցած տարի այս ժամանակ այդ օրվա բոլոր ժամերի համար նախօրոք գրանցված հաճախորդներ ունեինք, ազատ տեղ չկար»,-մեզ հետ զրույցում նշեց գեղեցկության սրահներից մեկի տնօրեն Թամարա Երիցյանը:

Հիշեցնենք, որ վերջին զանգն այս տարի Հայաստանի դպրոցներում մայիսի 22-ին է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ