News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բոսթոնի մարաթոնի ժամանակ՝ 2013թ. ահաբեկչություն իրականացնելու մեջ մեղադրվող չեչեն Ջոհար Ցարնաեւը դատապարտվել է մահվան: Նման վճիռ են կայացրել 12 երդվյալ ատենակալները: Մահապատիժն իրականացվելու է մահացու ներարկման միջոցով:

Վճիռը հրապարակելու պահին Ցարնաեւը հանգիստ է եղել եւ նստած է եղել՝ խաչված ձեռքերով: Ատենակալներից ոմանք վճիռը հրապարակելուց հետո արտասվել են, հաղորդում է RBC-ն:

Նշվում է, որ Ցարնաեւին կուղարկեն Ինդիանա նահանգի Տերրե-Խոտե բանտ, որտեղ պահվում են մահվան դատապարտվածները: Այնտեղ նա գտնվելու է մինչեւ մահապատժի իրականացումը, որը կարող է ձգվել տարիներ բողոքարկումների պատճառով:

Ջոհար Ցարնաեւը եղբոոր՝ Թամերլանի հետ ահաբեկչություն էր կազմակերպել 2013թ. Բոսթոնի մարաթոնի ընթացքում: 3 մարդ զոհվել, 250-ից ավելին վիրավորվել էին: Նրանք մեղադրվում են նաեւ հանցագործների հետապնդման մասնակից ոստիկանի սպանության մեջ: Թամերլան Ցարնաեւը ձերբակալվելիս սպանվել էր, Ջոհարին կարողացել էին ողջ բռնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ