Փրկարար ծառայությունը մայիսի 16-ին, ժամը 18.51-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Ռայնիսի փողոցի թիվ 88 շենքում 5 եւ 7 տարեկան երեխաներն արգելափակվել են վերելակի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. (ծնվ. 2010թ.) եւ Թ. (ծնվ. 2007թ.) Ո.-երին։