News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի համար կառուցված «Միստրալ» նավերը հարկավոր չեն Ֆրանսիայի ռազմածովային ուժերին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ՌԾՈՒ շտաբի ղեկավար, ադմիրալ Բերնար Ռոժելը:

Le Monde-ի փոխանցմամբ, զինվորականները կարծում են, որ ավելի լավ է խորտակել այդ նավերը: «Պաշտպանական ոլորտի փորձագետներն առաջարկում են պարզապես կործանել այդ նավերը: Այդ որոշումը, որը չափազանց ցավագին կընդունվի ոլորտի մասնագետների կողմից, 20 մլն եվրո կարժենա»,- գրել է ֆրանսիական պարբերականը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, երկու ուղղաթիռակրերի մատակարարման մասին պայմանագիրը ֆրանսիական DCNS/STX-ի եւ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի միջեւ կնքվել է 2011 թվականին: Ֆրանսիան պետք է առաջին «Վլադիվոստոկ» նավը Ռուսաստանին փոխանցեր անցյալ տարվա նոյեմբերին, սակայն այդպես էլ չարեց դա: Ռուսաստանը Ֆրանսիայից սպասում է կա՛մ նավերի մատակարարում, կա՛մ գումարի վերադարձ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիան ռուսական կողմին է փոխանցել պայմանագիրը խզելու իր առաջարկները: Դրանք ենթադրում են Ռուսաստանին վերադարձնել շուրջ 785 մլն եվրո, որոնք Մոսկվան կարող է ստանալ միայն այն բանից հետո, երբ ռուսական կառավարությունն այդ նավերը ցանկացած երրորդ երկրի վաճառելու գրավոր թույլտվություն տա:

Want China Times պարբերականը, վկայակոչելով չինական Duowei News-ին, հաղորդում է, որ Ֆրանսիան կարող է «Միստրալ»-ները վաճառել Չինաստանին: Պարբերականի տվյալներով, նավերի պոտենցիալ գնորդներ կարող են լինել նաեւ Բրազիլիան, Կանադան, Եգիպտոսը եւ Հնդկաստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ