News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում կայացած աճուրդում վաճառել են ռոք-ըն-ռոլի արքա Էլվիս Փրեսլիի համերգային շրջագայությունների ավտոբուսը, որը երաժիշտն իր խմբի համար գնել է 1976 թվականին:

268 հազար դոլարով վաճառված ավտոբուսը նախատեսված է 12 մարդու համար: France Press-ի փոխանցմամբ, դրանում 9 ննջատեղ կա: Ավտոբուսը նաեւ ունի օդորակիչ, սառնարան, միկրոալիքային վառարան, հեռուստացույցներ: Տրանսպորտային միջոցի թափքին Փրեսլիի նշանաբանով՝ Takin' Care of Business մակագրությամբ եւ կայծակի պատկերով լոգո կա:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, կալիֆորնիական Julien's Auctions աճուրդի տան գլխավոր տնօրեն Դարեն Ժուլյենը նշել է, որ ավտոբուսը գնել է Թեխասի մի բնակիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ